Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը չի կարող բացատրել իր խոսքում Պուտինին ուղղված հղումները. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբեր, 2015 08:55
Արա Աբրահամյանը չի կարող բացատրել իր խոսքում Պուտինին ուղղված հղումները. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցության ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել Էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»։ Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով ևս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին։ «Ժողովուրդ»–ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի մասնավոր անձանցից և հանրային դեմքերից ոչ ոք չի ունեցել, չունի և չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, որովհետև նա (ՌԴ նախագահը) երբեք նման հարցեր չի քննարկում»։ Վերջինս չգիտի նաև, թե Ա. Աբրահամյանն ինչու է իր խոսքում Պուտինին հղում կատարել. «Ես չգիտեմ, թե Աբրահամյանը ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված նման հղումներ են հնչեցրել։ Համոզված եմ, որ Աբրահամյանն ինքը ևս չի կարող բացատրել»,–թերթի փոխանցմամբ ասել է Կոլերովը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին