Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանը որևէ խնդիր չի տեսնում Հովիկ Աբրահամյանի նոր նշանակման մեջ. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբեր, 2015 08:03
Տիգրան Մուկուչյանը որևէ խնդիր չի տեսնում Հովիկ Աբրահամյանի նոր նշանակման մեջ. «Ժողովուրդ»

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ոչ մի խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` այդ ընթացքում շարունակելով սովորականի պես պաշտոնավարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են սահմանադրական փոփոխությունների քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց դեպքում օրենսդրությունը բացառություն է անում: «Որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, հետեւյալ տեսանկյունից խնդրին նայեք. օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է, պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում չէ՞, հայտարարությունների ժամին եւս իր լիազորություններն է իրականացնում:

Հիմա ամբիոնից քարոզ են չէ՞ անում»,- ասում է Մուկուչյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ պատգամավորը պետական ոչ մի հիմնարկի աշխատողի նկատմամբ հրամայական իրավունքներ չունի: Պատգամավորի ասածը չանելու դեպքում, ասենք, մարզպետարանի աշխատակիցը մտավախություն չի ունենա, որ իրեն աշխատանքից կազատեն: Իսկ երբ վարչապետն է անձամբ քարոզչությամբ զբաղվում, պետական հիմնարկների աշխատողների համար դա արդեն հրամանի պես է գործում: Նույնիսկ, եթե մի պահ ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը միգուցե ձեռնպահ կմնա Հայաստանի կառավարման համակարգի աշխատողներին ուղղորդելուց (ինչը անգամ դժվար է պատկերացնել), այնուամենայնիվ, միեւնույն է՝ բոլորը նրա գործողությունները ընկալելու են իբրեւ հրահանգ, առավել եւս, որ նա, թեկուզ ձեւական, արձակուրդի եւս չի պատրաստվում մեկնել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին