Կարևոր իրադարձություններ

Բենզինի և դիզելային վառելիքի լցակայանը տուգանվել է

14 Օգոստոս, 2023 12:34
Բենզինի և դիզելային վառելիքի լցակայանը տուգանվել է

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 810 հազար ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ՇԱՀԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի նկատմամբ (գործունեության հասցե`Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, Երևանյան 26/1)։ 

Այս մասին տեղեկանում ենք ՇՎՏՄ-ից։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման, լցակայանում բացակայել է անվանական ստուգաչափված չափանոթը, ինչպես նաև դիզելային վառելիքի մեջ ծծմբի պարունակութկունը գերազանցել է ընդունելի սահմանաչափը։

 

Լրահոս

Դիտել ավելին