Կարևոր իրադարձություններ

Սիրո զարգացման փուլերը. ինչու են մարդիկ բաժանվում

21 Հոկտեմբեր, 2015 00:00
Սիրո զարգացման փուլերը. ինչու են մարդիկ բաժանվում

1.Սիրահարվածություն (գրավելու փուլ)

2.Սովորություն (հագեցվածության փուլ)

3.Վեճեր (միմյանց հանդեպ ագրեսիայի փուլ)

4.Համբերություն

5.Ծառայություն

6.Ընկերություն

7.Սեր

Իսկ հիմա ավելի մանրամասն:

1.Որպես կանոն, հարաբերությունները սկսվում են սիրահարվածությունից, երբ տղամարդն ու կինը հիացած են միմյանցով, ընկղմված են կրքի, զգացմունքի և ռոմանտիզմի մեջ: Այս վիճակը, որպես կանոն, տևում է 3 ամսից մինչև 2 տարի:

2.Դրան հաջորդում է միմյանց սովորելու փուլը, և ռոմանտիզմն ու շփումը դառնում են սովորական, առօրեական մի բան: Նման հարաբերությունները հիշեցնում են հանգիստ ծովը փոթորիկից առաջ:

3.Վեճերը կոնֆլիկտի հասունացման պահն է, երբ անգամ կարող եք ատելություն զգալ միմյանց նկատմամբ:

Այս երեք կետերը սիրային հարաբերությունների զարգացման ամենահաճախ հանդիպող սցենարն է: Վեճերի փուլում մարդիկ բաժանվում են, հույս ունենալով, որ հաջորդ զուգընկերոջ հետ ամեն ինչ ավելի լավ կստացվի, սակայն իրավիճակը կրկնվում է:

4.Համբերություն. այս փուլում մարդիկ հասկանում են, որ հարկավոր է համբերել մինչև կոնֆլիկտն իրեն սպառի: Երբ վեճերի փուլն անցնում է հարաբերությունները նորանում են: Նորից սկսվում է սիրահարվածության փուլը:

Սա հարաբերությունների զարգացման ևս մեկ հնարավոր սցենար է, հիմա դրանք կարող են ավելի երկարատև լինել: Զուգընկերներն արդեն գիտեն, որ վեճերն ընդամենը ինչ-որ փուլ է: Նման զույգերը կամ բաժանվում են, երբ սպառվում է համբերոյւթյան ռեսուրսը կամ նրանց մոտ ցանկություն է առաջանում գտնել նոր և կայուն պլատֆորմ ներդաշնակ հարաբերությունների ստեղծման համար: Այս դեպքում նրանք կարող են բարձրանալ հարաբերությունների հաջորդ փուլը:

5.Ծառայություն. սա լիովին նոր մոտեցում է հարաբերությունների զարգացմանը: Ըստ էության, միայն այս փուլում է, որ մենք սկսում ենք մոտենալ սեր հասկացությանը: Եթե հարաբերության առաջին փուլերում մոտեցումներն ավելի եսակենտրոն են, ապա այս փուլում զուգընկերներն արդեն սկսում են մտահոգվել միմյանց մասին:

6.Հարաբերությունների զարգացման հաջորդ փուլն ընկերությունն է: Այն հիմնվում է նախորդ փուլի` ծառայության վրա: Զույգի մոտ կուտակվում է, այսպես կոչված, «վստահության բանկ»:

7.Սեր. անցնելով վերը նշված ճանապարհի դժվար փուլերը զույգը վերջապես ստանում է սպասված մրցանակը` իրական սերը, որը ժամանակի ընթացքում չի դադարում և չի թուլանում:

 

Լրահոս

Դիտել ավելին