Կարևոր իրադարձություններ

Իսրայելը ձերբակալել է «Համաս»-ի առաջնորդներից մեկին

20 Հոկտեմբեր, 2015 23:11
Իսրայելը ձերբակալել է «Համաս»-ի առաջնորդներից մեկին

Հորդանանի Արևմտյան ափի Խեվրոն քաղաքը դարձել է արաբաիսրայելական հերթական հակադրությունների գոտի։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։

50-ամյա իսրայելցին Խեվրոնում մահացել է բեռնատարի անիվների տակ։ Տեղական ԶԼՄ-նեի փոխանցմամբ, պաղեստինցի երիտասարդները քարեր են նետել նրա մեքենայի ուղղությամբ։ Տղամարդը դուրս է եկել մեքենայի վիճակը նայելու և այդ ժամանակ նրան հարվածել է բեռնատարը։

Ավելի վաղ իսրայելական զինվորները կրակել էին պաղեստինցիների վրա, ով դանակով վիրավորել է մի սպայի Բեյթ-Ավայի շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Արևելյան Երուսաղեմում և պաղեստինյան տարածքների այլ քաղաքներում իսրայելական բանակը շարունակում է ուժեղացնել իր ներկայությունը։

Այս գիշեր իսրայելական ուժայինները Հորդանանի Արևմտյան ափին ձերբակալել են Հասան Յուսեֆին «Համաս» շարժման առաջնորդներից մեկին՝ մեղադրելով նրան ներկայիս բռնությունների ալիքի հրահրման մեջ։

61-ամյա Յուսեֆը «Համաս»-ի հիմնադիրներից մեկն է։

 

Լրահոս

Դիտել ավելին