Կարևոր իրադարձություններ

Չինաստանում աշակերտները դաժանաբար սպանել են ուսուցչուհուն

20 Հոկտեմբեր, 2015 22:44
Չինաստանում աշակերտները դաժանաբար սպանել են ուսուցչուհուն

Չինաստանի Հունան գավառում 11-13 տարեկան երեք դպրոցականներ դաժանորեն սպանել են ուսուցչուհուն, հետո գողացել նրա բջջային հեռախոսն ու փողերը: Այս մասին գրում է տեղական «Սինցզին բաո» պարբերականը: Աշակերտները զբոսնելիս են եղել դպրոցի մոտակայքում, երբ որոշել են թալանել պահպանության աշխատակցի փոխարեն հերթապահող ուսուցչուհուն: Աշակերտները մտել են դպրոց, հարձակվել 52-ամյա ուսուցչուհու վրա և փայտե մահակով ծեծի ենթարկել նրան, այնուհետև փակել բերանն ու թողել զուգարանում, որտեղ կինը ստացած վնասվածքներից մահացել է: Ոստիկանությունը մարդասպաններին ձերբակալել է: Պարզվել է, որ նրանք նույն դպրոցի աշակերտներ են:

 

Լրահոս

Դիտել ավելին