Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւանի Օհանովի եւ Շերամի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա Սոս Հ.-ին: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա խոստովանել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 հասցեում գտնվող, 50-ամյա Գյուլնարա Հ.-ին պատկանող դեղատան դրամարկղից գողացել է 53.000 դրամ: