Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով՝ Իտալիայի Ուդինե քաղաքում

20 Հոկտեմբեր, 2015 22:05
Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով՝ Իտալիայի Ուդինե քաղաքում

Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա նահանգի մայրաքաղաք Ուդինեում կայացել է Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունների լույսի ներքո, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Գործարար համաժողովին մասնակցել են Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Ֆրիուլի շրջանի առևտրաարդյունաբերական ոլորտի 30-ից ավելի ձեռնարկությունների ներկայացուցիչներ և գործարարներ: Ողջույնի խոսքով ներկաներին դիմել են Ուդինեի Արդյունաբերողների միության նախագահ Մատեո Տոնոն, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ջիովանի Դա Պոձձոյի, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը: Դեսպանության աշխատակից Սոնիա Կիարոտտոն ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, մակրոտնտեսական ցուցանիշները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները և ԵՄ հետ առևտրատնտեսական հարաբերությունները: «Արտադրված է Հայաստանում» զեկույցով հանդես է եկել Վենետիկի Apindustria միության փոխնախագահ Գագիկ Սարուխանյանը: Հայաստանում ներդրումային իրենց դրական փորձի մասին ելույթներ են ունեցել Renco SpA ընկերության նախագահ Ջովաննի Գասպարինին և Whirpool EMEA ընկերության ներկայացուցիչ Գաետանո Կազալայնան: Համաժողովին հետևել են դեսպան Սարգիս Ղազարյանի, Գագիկ Սարուխանյանի և Սոնիա Կիարոտտոյի B2B հանդիպումները ներկա ձեռնարկությունների ղեկավարների հետ: Երեկոյան տեղի է ունեցել դեսպան Ղազարյանի աշխատանքային ընթրիքը Ուդինեի նահանգային, քաղաքային իշխանությունների և առևտրաարդյունաբերական շրջանակների ղեկավար ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի նահանգային խորհրդի նախագահ Ֆրանկո Յակոպը: Ընթրիքի ընթացքում Հայաստանի դեսպանը լրացուցիչ մեկնաբանություններ է տվել Հայաստանի ներդրումային հնարավորությունների ու գործարար միջավայրի վերաբերյալ և պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. գարնանը կազմակերպել Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիայի առևտրաարդյունաբերական պատվիրակության այց Հայաստան՝ նահանգապետի ղեկավարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին