Կարևոր իրադարձություններ

Հարց, որը փոխեց Սթիվ Ջոբսի կյանքը

20 Հոկտեմբեր, 2015 22:00
Հարց, որը փոխեց Սթիվ Ջոբսի կյանքը

Wnews.am-ը գրում է.

Apple ընկերության հիմնադրումից հետո 1976 թվականին համակարգչային լեգենդ Սթիվ Ջոբսը իր գրեթե ողջ  ժամանակը տրամադրում էր աշխատանքին։

Նա ներկա էր լինում բոլոր խորհրդակցություններին եւ կյանքում միայն մեկ անգամ բաց թողեց կարեւոր գործնական հանդիպումներից մեկը։

Պատճառը, հավանաբար, ծանրակշի՞ռ էր, կմտածեք դուք։

Ինչպե՞ս կարող է աշխատանքին այդչափ նվիրված մարդը բաց թողնել խորհրդակցությունը։ Ամեն ինչ բավականին պարզ է։

Նա բաց թողեց խորհրդակցությունը հանուն իր ապագա կնոջ հետ ժամադրության։
Մի անգամ նա համալսարանում զեկույցով էր հանդես գալիս։Լսարանում այդ ժամանակ նստած էր իր ապագա կինը, ում անունն է Լոուրեն Պաուել։

Աղջիկն անմիջապես գրավեց Սթիվին, ուստի որոշեց ելույթից հետո ծանոթանալ նրա հետ։Նրանք փոխանակվեցին հեռախոսահամարներով։

Սթիվը չէր ցանկանում երկար սպասել եւ նույն օրն էլ որոշեց աղջկան առաջարկել ընթրել իր հետ, սակայն ինչպես հաճախ լինում է, նախապես գործնական հանդիպում էր ծրագրավորված։

Մեքենա նստելով Սթիվն ինքն իրեն կարեւոր հարց տվեց. «Ի՞նչ կանեի, եթե իմ կյանքի վերջին օրը լիներ»։

Ոչ երկար մտորումներից հետո նա արագ վերադարձավ համալսարան, գտավ Լոուրենին եւ տարավ իր հետ։ Այդ պահից սկսած նրանք անբաժան էին։

սթիվ

Հասկանալ, որ ամեն ինչ հավերժ չէ, հենց դա է իմաստությունը։

Եթե մարդ հիշում է այդ մասին, իր հոգում ակնթարթորեն արթնանում է կիրքը, նա համարձակություն է ունենում ռիսկի դիմել եւ ամբողջությամբ տրվել խաղին, որը մենք սովոր ենք անվանել կյանք։

Ինքներդ ձեզ հաճախ տվեք այդ հարցը։ Այն կօգնի կենտրոնանալ կարեւորի վրա։ Արեք դա, քանի ուշ չէ։

Օրինակ հենց հիմա ի՞նչ կանեիք, եթե սա լիներ ձեր կյանքի վերջին օրը։

 

Լրահոս

Դիտել ավելին