Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը չի դիմի Սահմանադրական դատարան

20 Հոկտեմբեր, 2015 20:19
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը չի դիմի Սահմանադրական դատարան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. «2015 թվականի հոկտեմբերի 5-ի «ԱԺ-ի որոշումը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքերը բավարար չեն»: Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի՝ համաձայնություն տալու որոշումը ՀՀ Սահմանադրական դատարանում բողոքարկելու համար: 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստացված պատասխան գրությամբ հայտնում են ԱԺ-ի որոշման սահմանադրականությունը վիճարկելու բավարար հիմքերի բացակայության մասին:

ՄԻՊ-ը նշում է, որ ԱԺ-ի որոշումը ինքնին մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ուղղակի սահմանափակում չի պարունակում: Հետաքրքիր է, որ ՄԻՊ-ը արհեստականորեն տարանջատում է համաձայնություն տալու՝ ԱԺ-ի որոշումը այն փաստաթղթի բովանդակությունից, որին տրվել է համաձայնություն:

Հետաքրքիր է՝ ինչպես կվարվեր ՄԻՊ-ը հետևյալ դեպքերում. ԱԺ-ը համաձայնություն է տալիս Քրեական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարելու մասին պատգամավորների նախաձեռնությունը հանրաքվեի դնելուն, որով դրվում է ՀՀ-ում մահապատիժ կիրառելու վերաբերյալ հարցը:

Կամ, օրինակ, ԱԺ-ը համաձայնություն է տալիս հանրաքվեի դնելու ՀՀ Նախագահի այն նախաձեռնությունը, որով նա առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը ընդգրկել Իրանի Իսլամական Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության կազմում: Արդյո՞ք, այս դեպքերում ՄԻՊ-ը՝ որպես սահմանադրական և ըստ էության՝ անկախ մարմին, հարցին պետք է ձևական մոտեցում ցուցաբերի՝ գտնելով, որ նշված համաձայնությունների մասին ԱԺ որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հիմքերը բավարար չեն: Գտնում ենք, որ ՄԻՊ-ի մոտեցումը արհեստական է և ոչ բովանդակային ԱԺ հայտնի որոշման նկատմամբ, որով համաձայնություն է տրվում հանրաքվեի դնելու մարդու իրավունքները և հիմնական ազատությունները սահմանափակող նորմեր:

Գուցե ՄԻՊ-ը խուսափում է արդեն գործողության մեջ դրված «անհաջող կադր» որակումից: Ցավով ենք արձանագրում, որ Հայաստանում արդեն օրինաչափություն է ձևավորվել, երբ պետության և հասարակության համար կենսական նշանակության հարցերում պետական ինստիտուտները հրաժարվում են իրենց սահմանադրական պարտականությունները կատարելուց:

Ժամանակին Սահմանադրական դատարանը հրաժարվեց Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման սահմանադրականության հարցի վերաբերյալ մեր դիմումը քննարկելուց՝ հրաժարվելով ՀՀ Սահմանդրությունը պահպանելու իր անմիջական և ուղղակի գործառույթներից:

Վերջում ընդգծենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, ստացված դիմումի հիման վրա բողոքը քննարկման ընդունելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու փոխարեն՝ պատասխանել է գրությամբ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին