Կարևոր իրադարձություններ

Անահիտ Մանասյանը պատասխանել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաների հարցերին

09 Հունիս, 2023 22:15
Անահիտ Մանասյանը պատասխանել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաների հարցերին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով: Անդրադարձ է կատարվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Այս համատեքստում Պաշտպանն առանձնացրել է անհադուրժողականությունը, ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը:

«Այս երևույթների լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը»,- ասել է Պաշտպանը։

Համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից Անահիտ Մանասյանը կարևորել է նաև գիտական և կրթական գործառույթներ իրականացնող անձանց դերակատարությունը, ուսումնական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը` ուղղված տարատեսակ խնդիրների հաղթահարմանն ու էթիկայի նորմերի պահպանման պատշաճ միջավայր ձևավորելուն:

Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար:

 

Նա ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը։

 

Լրահոս

Դիտել ավելին