Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Գետափ-Մարտունի ճանապարհին. կա վիրավոր

09 Հունիս, 2023 21:46
Վթար՝ Գետափ-Մարտունի ճանապարհին. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գետափ-Մատունի ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 26-ամյա Ալիկ Հարությունյանի վարած «Hummer» մակնիշի և 51-ամյա Վարդան Խաչատրյանի վարած «VAZ 2104» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ,  վթարի հետևանքով, վարոդներից Վ․ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին