Կարևոր իրադարձություններ

Լենա Նանուշյանը հանդիպել է խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչներին

09 Հունիս, 2023 20:24
Լենա Նանուշյանը հանդիպել է խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի ու մարզերի պետական և մասնավոր խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչներին` քննարկելու լիցենզավորման կարգը սահմանող կառավարության 2022 թվականի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Սրտաբանական, մանկական սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սրտային վիրաբուժական և անոթային վիրաբուժական տեսակներով լիցենզավորված գործունեության իրականացման համար կառուցվածքային, գույքային, տեխնիկակա և մասնագիտական որակավորման պահանջները ենթարկվելու են փոփոխության ու լրացման:

Քննարկմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարության համապատասխան գծով խորհրդատուները:

Բանավոր առաջարկներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ քննարկման մասնակիցները առողջապահության նախարարություն ներկայացնելու են գրավոր առաջարկներ: Արդյունքում` փոփոխությունների նախագիծը պետք է ունենա կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման ժամանակի պահանջներին համապատասխան տեսք:

 

Լրահոս

Դիտել ավելին