Կարևոր իրադարձություններ

Նարինե Գրիգորյանը կմարմնավորի Շառլ Ազնավուրի մորը

09 Հունիս, 2023 17:37
Նարինե Գրիգորյանը կմարմնավորի Շառլ Ազնավուրի մորը

Մայիսի 30-ին Ֆրանսիայում մեկնարկել են հայազգի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմի դերասանական կազմում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանը։ Նա կմարմնավորի շանսոնյեի մորը։

Այս մասին հայտնել է դերասանուհու ամուսինը՝ դերասան Սերգեյ Թովմասյանը։

Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2024 թվականի գարնանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին