Կարևոր իրադարձություններ

Ես անձնապես կարող եմ ուրախ լինել. Աշոտ Փաշինյանը՝ դատավճռի մասին

09 Հունիս, 2023 16:48
Ես անձնապես կարող եմ ուրախ լինել. Աշոտ Փաշինյանը՝ դատավճռի մասին

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը դատից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատժից։

«Ես անձնապես կարող եմ ուրախ լինել։ Կարևոր է, որ միջադեպին տրվել է իրավական գնահատական։

Արդարադատության համակարգը և քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը, կանխարգելման միջոցն այս դեպքում քիչ չէ Գայանե Հակոբյանի նկատմամբ։ 

Իհարկե չեմ բողոքարկելու։ Այս վճիռը ներկայացրել է դատախազը և որևէ միջնորդություն կամ առարկություն չի հնչել դրա դեմ»։

Նպատակն այն էր, որ նման միջադեպ այլևս տեղի չունենա: Գոհ եմ, որ միջադեպին իրավական գնահատական տրվեց»,-ասել է Աշոտ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանն այսօր դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման, և ազատ արձակվել։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին