Կարևոր իրադարձություններ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

09 Հունիս, 2023 16:37
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

ՀՈՒՆԻՍԻ 9-14

Երևանի առանձին հատվածներում այսօր և հունիսի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 10-ին, 11-ին, 13-ին, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր երեկոյան ժամերին, հունիսի 10-ի գիշերը, 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 10-ին և 11-ին՝ հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ:

 

Լրահոս

Դիտել ավելին