Կարևոր իրադարձություններ

Արագածավանում երիտասարդին ծեծի ենթարկած պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ

09 Հունիս, 2023 16:07
Արագածավանում երիտասարդին ծեծի ենթարկած պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ

Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և անձն արգելանքից ազատ է արձակվել:

Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Այն հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսվում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,-նշել է խոսնակը։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը, ըստ համայնքի բնակիչների, ծեծի էր ենթարկել գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին