Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարող է տարածաշրջանում յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ. Փաշինյան

09 Հունիս, 2023 15:13
Հայաստանը կարող է տարածաշրջանում յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգաանվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ:

«Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ օրակարգին։ Հայաստանում ներկայում փուլային անցում է կատարվում էներգետիկ շուկայի ազատականացմանը։ Հայաստանը զարգացնում է արտադրական հզորությունները, իրականացնում է էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում։

Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ, ներմուծման, արտահանման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման ավելացման համար: Այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև ածխածնային չեզոքության և կանաչ էներգիայի զարգացման հասնելը:

 

Լրահոս

Դիտել ավելին