Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

09 Հունիս, 2023 14:34
Արցախի նախագահը վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի վետերանների միության և Պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների հետ։ 

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։

Նախագահը բարձր է գնահատել Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն  ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին