Կարևոր իրադարձություններ

Չեմ կարող ասել՝ ինչ կարող էր տեղի ունենալ Եռաբլուրում. Աշոտ Փաշինյան

09 Հունիս, 2023 12:37
Չեմ կարող ասել՝ ինչ կարող էր տեղի ունենալ Եռաբլուրում. Աշոտ Փաշինյան

Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ զոհված զինծառայողների ծնողներից շատերի հետ շփվել է նախկինում։

«Ու կարող եմ ասել, որ շատ փոխադարձ հարգանք է եղել։ Ոչ, տիկին Գայանեի հետ չէի շփվել, բայց նորից եմ ասում, որ ծնողներից մի քանիսի հետ շփում եղել է։ Քանի որ միշտ փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով ես չէի պատկերացնում, որ կարող է նման միջադեպ տեղի ունենալ։

Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող էր տեղի ունենալ Եռաբլուրում։ Դուք ինձ հիմա այդ հարցն եք տալիս, բայց ես դրա մասին հայտարարություն ընդհանրապես չեմ արել ու չեմ էլ անում»,- ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին