Կարևոր իրադարձություններ

Մակունցը ԱՊԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը

09 Հունիս, 2023 12:03
Մակունցը ԱՊԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակը

Ս․թ․ հունիսի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ։

Դեսպանն ու Գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՊԿ անդամ պետությունների միջև առևտրային և տնտեսական կապերը խորացնելու շուրջ։

Դեսպանը Լուիս Ալմագրոյին ներկայացրել է Հայաստանում և տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի վերաբերյալ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին