Կարևոր իրադարձություններ

Անուշ Բեղլոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ նիստին

09 Հունիս, 2023 11:55
Անուշ Բեղլոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների  հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ նիստին

ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանն առցանց եղանակով մասնակցել է Սանկտ-Պետերբուգում կայացած ԱՊՀ մասնակից երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի 40-րդ նիստին:

Նիստի ընթացքում հավանություն է տրվել թվային շուկաների մասնակիցների գործունեության սկզբունքների և ստանդարտների մոդելային փաստաթղթի, բորսայական առևտրի, դեղամիջոցների ապրանքային շուկաների զարգացման զեկույցների նախագծերին: Քննարկվել են մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման և այլ հարցեր:

ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանն իր խոսքում մասնավորապես շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով օրակարգային թեմաների շրջանակում մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև տեղայնացումն ու կիրառումը և ներկայացրել է Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն ու առաջարկությունները  մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման զեկույցների կատարելագործման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին