Կարևոր իրադարձություններ

«Ճանապարհների տեղեկատու» նոր հավելվածն արդեն հասանելի է

09 Հունիս, 2023 11:19
«Ճանապարհների տեղեկատու» նոր հավելվածն արդեն հասանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) նոր հավելվածը՝ թարմացված, ժամանակակից թվային լուծումներով։ Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Այն տրամադրում է օպերատիվ տեղեկատվություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության վերաբերյալ։ Հավելվածով կարելի է գտնել ինֆորմացիա հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների, ձմռանը նաև՝ ճանապարհները սպասարկող տրանսպորտային միջոցների մասին՝ հետևելով նրանց աշխատանքի հետագծին։

Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։ Այն հնարավոր է ներբեռնել App Store-ի կամ Play Market-ի միջոցով՝ համապատասխան որոնման տողում նշելով Arm Roads Info:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին