Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում տղամարդը սպառնացել է 2 մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին

09 Հունիս, 2023 10:28
Գեղարքունիքում տղամարդը սպառնացել է 2 մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին

Երեկ՝ հունիսի 8-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը լսում է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։

Ահազանգը Լեռնակերտ գյուղի բնակիչ Կառլեն Մ․-ի բնակարանից էր։ Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։

Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տնից։

ՊԾ Գեղարքունիքի գումարտակի ավագ պարեկ Մելսիկ Գրիգորյանը տան այգում, խոտերի մեջ հայտնաբերում է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվում են 2 հատ «Ֆ-1» նռնակներ իրենց պայթուցիչներով։

Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացնում 1 հատ 4 լիտր տարա, որի մեջա առկա է լինում 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ էլ լինում է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվում են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։

Կառլեն Մ․-ն հայտնում է, որ կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Արտյոմ Մ․-ին։

Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։ 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին