Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ

09 Հունիս, 2023 09:06
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ

 Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
 
Նշվում է՝ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
 
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
 

Լրահոս

Դիտել ավելին