Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Բյուրեղավանում. տարհանվել է երկու բնակիչ

08 Հունիս, 2023 21:57
Հրդեհ՝ Բյուրեղավանում. տարհանվել է երկու բնակիչ

Հունիսի 8-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակնեից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ 15 քմ տարածքում մասամբ այրվել են գույքը և կենցաղային իրեր։

Փրկարարները տարհանել են երկու բկակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին