Կարևոր իրադարձություններ

Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս. Արոնյան

08 Հունիս, 2023 17:46
Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս. Արոնյան

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր հայազգի Լևոն Արոնյան հայտնել է, որ երկընտրանքի առջև է։

«Ես՝ որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի գավաթը, երկընտրանքի առջև եմ: Ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս:

Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ որևէ հնարավոր վայրից»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Արոնյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին