Կարևոր իրադարձություններ

Այսօր Հովհաննես Շիրազի և Կապուտիկյանի որդու՝ Արա Շիրազի ծննդյան օրն է

08 Հունիս, 2023 17:55
Այսօր Հովհաննես Շիրազի և Կապուտիկյանի որդու՝ Արա Շիրազի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի ծննդյան օրն է:

Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1987-1993 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո։

Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թվականի փետրվարի 24-ին։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր:

Գործերից են՝ «Պարույր Սևակ» (1974թ.), «Եղիշե Չարենց» (1977թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980թ.), «Հովհաննես Շիրազ» (1989թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989թ.), «Վիլյամ Սարոյան» (1991թ.), «Վազգեն Առաջին» (2008թ.) և այլն: Գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի ազգային պատկերասրահում: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:

1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1979թ.` Հայաստանի Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, 2009թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին