Կարևոր իրադարձություններ

Մոմավառությամբ քայլերթ՝ Ժորա Մարտիրոսյանի հիշատակին

08 Հունիս, 2023 16:36
Մոմավառությամբ քայլերթ՝ Ժորա Մարտիրոսյանի հիշատակին

Հունիսի 10-ին տիկին Գայանեի որդու՝ Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է:

Լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդի 22 ամյակը:

Ինչպես տեղեկանում ենք «Որդիների կանչ» ՀԿ-ից, քանի որ տիկին Գայանեն, գտնվելով անազատության մեջ, հնարավորություն չունի իր որդու շիրիմին այցելելու, վաղը՝ հունիսի 9-ին, ժամը 23:00-ին կկազմակերպվի մոմավառությամբ քայլերթ:

Այն կմեկնարկի Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից, որտեղից մոմերով կշարժվեն դեպի Եռաբլուրի եկեղեցի, ժամը 24:00-ին կայցելեն Ժորայի շիրիմին և կշնորհավորեն հերոսի երկնային ծնունդը:

«Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այդ օրը չենք կարող քեզ մենակ թողնել»,-գրել են կազմակերպիչները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին