Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը. Միշուստին

08 Հունիս, 2023 15:31
ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը. Միշուստին

Ռուսաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերների, այդ թվում նաև Հայաստանի հետ քննարկել նրանց տարածքներում ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության հետ կապված պարամետրերը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, «Եվրասիան իմ տունն է» ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Միշուստինն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել է նախագծի ֆինանսավորման համակարգի վրա՝ նշելով, որ բելառուսական ընկերությունները ֆինանսավորել են ընդամենը 40 տոկոսից մի փոքր ավել։

Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին և քննարկել գնային քաղաքականությունը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին