Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանը Տեղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին (լուսանկարներ)

08 Հունիս, 2023 15:12
ԱՄՆ դեսպանը Տեղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին (լուսանկարներ)

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրել են անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:

Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Դեսպանը նաև այցելել է Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- նշված է գրառման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին