Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը շարունակում է անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

08 Հունիս, 2023 12:53
Կառավարությունը շարունակում է անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը:

Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը։  Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այդ  անձանց  սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով կհատկացվի լրացուցիչ 6 մլն դրամ: Արդյունքում՝ սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝  մայիս և հունիս ամիսների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին