Կարևոր իրադարձություններ

Արևմուտքը չի ցանկանում Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ ժամկետ տալ. «չի ցանկանում նաև հիասթափեցնել». «Politico»

08 Հունիս, 2023 11:42
Արևմուտքը չի ցանկանում Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ ժամկետ տալ. «չի ցանկանում նաև հիասթափեցնել». «Politico»

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դեռ պատրաստ չեն Ուկրաինային տրամադրել Կիևի պահանջած անվտանգության երաշխիքները:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Politico» թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին։

Նրանց կարծիքով՝ արևմտյան առաջնորդները դեռևս կոնսենսուսի չեն եկել երաշխիքների հնարավոր տրամադրման, ինչպես նաև այդ քայլի հետևանքների և երաշխիքների՝ առաջարկվող ձևաչափի շուրջ։

Ըստ հրատարակության՝ Արևմուտքը չի ցանկանում Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու կոնկրետ ժամկետ տալ, սակայն «չի ցանկանում նաև հիասթափեցնել ուկրաինացիներին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին