Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն ու ՄԹ մշակույթի նախարարը քննարկել են բազմոլորտ համագործակցելու հեռանկարները (լուսանկարներ)

08 Հունիս, 2023 11:24
Ալեն Սիմոնյանն ու ՄԹ մշակույթի նախարարը քննարկել են բազմոլորտ համագործակցելու հեռանկարները (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները:

Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին:

Նա անընդունելի է համարել մարդու հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն՝ նկատի ունենալով նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինուժի շարունակական ագրեսիան:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու անհրաժեշտության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ զարգացման կարեւորության շուրջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին