Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի. «Փաստ»

08 Հունիս, 2023 08:19
ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշնանը սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ուժերի ցանկը գնալով ավելի է «հարստանում»: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ դրանց կարող է մասնակցել նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»: Սակայն, մեր տեղեկություններով, մինչև վերջերս հստակ որոշում չկար՝ առանձի՞ն մասնակցել, թե՞ այլ ուժի կամ ուժերի հետ դաշինքով: Եվ ահա, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԼՀԿ-ում արդեն որոշել են ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց որևէ դաշինքի:

Մեր տեղեկություններով, վերջնական որոշում ունեն նաև ցուցակի առաջին համարի, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուի մասով: ԼՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ-ում սկսել են մարկետինգային ու PR-ային խմբեր վարձել, որոնք արդեն իսկ ինտենսիվ զբաղվում են քարոզչական «պրոդուկտ» պատրաստելու աշխատանքներով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին