Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ևս ապատեղեկատվություն է տարածել

07 Հունիս, 2023 22:15
Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ևս ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։

 

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին