Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

07 Հունիս, 2023 20:25
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

Հունիսի 7-ին, ժամը 12:48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 50 մ)․ ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել ձորից, մոտեցրել դի տեղափոխող մեքենային և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:


 
 
 

Լրահոս

Դիտել ավելին