Կարևոր իրադարձություններ

Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ. Միխայել Ռոթ

07 Հունիս, 2023 19:04
Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ. Միխայել Ռոթ

«Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,- նշել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը այսօր՝ Երևանում լրագրողների հետ  ունեցած զրույցի ընթացքում։

«Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,- հավելել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին