Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն ու Լորդ Մըքֆոլլը մտքեր են փոխանակել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ

07 Հունիս, 2023 18:27
Ալեն Սիմոնյանն ու  Լորդ Մըքֆոլլը մտքեր են փոխանակել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Անդրադարձ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա ձեռքբերումներին, երկկողմ կապերի խթանմանն ուղղված հետագա անելիքներին: Զրուցակիցները քննարկել են ոլորտային փոխգործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը: Առանցքային են համարվել համատեղ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերը:

Կողմերը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, մտքեր փոխանակել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է բարեկամական խմբերի համագործակցված աշխատանքի ակտիվացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին