Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը փայփայում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները. Միշուստին

07 Հունիս, 2023 17:34
Ռուսաստանը փայփայում  է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Մոսկվան փայփայում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։

Միշուստինը ՀՀ ղեկավարին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին էլ փոխանցել է բարեմաղթանքներ։

«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ՝ չնայած մի շարք անբարյացակամ պետությունների անօրինական տնտեսական պատժամիջոցներին», - նշել է Միշուստինը։

Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ՝ Սոչիում ԱՊՀ վեհաժողովին մասնակցելու։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին