Կարևոր իրադարձություններ

Հռոմի Պապը հիվանդանոցում է. կվիրահատվի

07 Հունիս, 2023 17:48
Հռոմի Պապը հիվանդանոցում է. կվիրահատվի

Հռոմի Ֆրանցիսկոս պապին այսօրվա ընթացքում կվիրահատեն ընդհանուր անզգայացման տակ։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Ընդհանուր լսարանին հետևելով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը գնացել է Agostino Gemelli համալսարանական հիվանդանոց, որտեղ առավոտյան ընդհանուր անզգայացման տակ պրոթեզներով լապարոտոմիա և որովայնի պատի պլաստիկ վիրահատություն կկատարվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սա Ֆրենցիսկոս Պապի երրորդ հոսպիտալացումն է։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին