Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի և Իրանի պատվիրակությունները քննարկել են հիդրոօդերևութաբանական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորությունները

07 Հունիս, 2023 17:13
ՀՀ-ի և Իրանի պատվիրակությունները քննարկել են հիդրոօդերևութաբանական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորությունները

ՀՕԿ-ի 19-րդ կոնգրեսի շրջանակներում մայիսի 30-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

Քննարկվել են երկկողմանի համագործակցության հնարավորություններն ազգային հիդրոօդերևութաբանական կազմակերպությունների միջև։

Հանդիպման ընթացքում Իրանի օդերևութաբանական կազմակերպության (IRIMO) տնօրեն, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Սահար Թաջբախշ Մոսալմանին հայտնեց, որ IRIMO-ն շահագրգռված է զարգացնել համագործակցությունը և պատրաստ է համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրել ՀՄԿ-ի հետ։

Նա հավելեց նաև, որ Թեհրանում գործող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարածաշրջանային ուսումնական կենտրոնը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել մասնագետների վերապատրաստման հարցում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին