Կարևոր իրադարձություններ

Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. Փաշինյանը՝ Միշուստինին

07 Հունիս, 2023 16:24
Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. Փաշինյանը՝ Միշուստինին

Սոչիում ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով։ 

«Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների աննախադեպ աճ են գրանցել։ Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում»,-հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ նախորդած նիստում «զգալի առաջընթաց է գրանցվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով բանակցություններում»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին