Կարևոր իրադարձություններ

Վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող զինծառայողի մահվան դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ

07 Հունիս, 2023 15:38
 Վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող զինծառայողի մահվան դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ

ՔԿ-ի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է.

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ հունիսի 6-ին, ժամը 22:10-ին, շտապօգնության բրիգադը պարանոցի շրջանում ինքնավնասումով, իր մշտական բնակության վայր հանդիսացող բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել 2023թ․ ապրիլի 29-ից հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող և 2023թ․ մայիսի 5-ից մինչև 2023թ․ հունիսի 18-ը վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամաքնները պարզելու նպատակով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին