Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարն անհիմն մեկնաբանություններ է արել. Իրանի ԱԳՆ

07 Հունիս, 2023 15:18
 ԱՄՆ պետքարտուղարն անհիմն մեկնաբանություններ է արել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննադատություններն Իրանի հասցեին։

«ԱՄՆ պետքարտուղարն անհիմն մեկնաբանություններ է արել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ ապարտեիդ սիոնիստական վարչակարգին իր երկրի համակողմանի աջակցությանը համահունչ։ ԱՄՆ-ի կողմից այլ կառավարությունների նկատմամբ ուժի դիմելու սպառնալիքը դեմ է միջազգային օրենքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հապաղի ուժեղացնել իր զսպող ուժը և պաշտպանել իր իրավունքներն ու անվտանգությունը», - նշել է Քանաանին։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, Բլինքենը Վաշինգտոնում կայացած Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի ամենամյա գագաթնաժողովում Իրանին մեղադրել էր միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին