Կարևոր իրադարձություններ

Ապակիների թաղանթները պոկելու որոշման նպատակը քաղաքացուն տուգանելը չէ. Վահագն Ալեքսանյան

07 Հունիս, 2023 14:17
Ապակիների թաղանթները պոկելու որոշման նպատակը քաղաքացուն տուգանելը չէ. Վահագն Ալեքսանյան

Հունիսի 1-ից ապակիների թաղանթները պոկելու գործող օրենքը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ օրենքի նպատակը քաղաքացուն տուգանելը չէ, այլ օրենքի կիրառումն ապահովելը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ իրականում հունիսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառվեին օրենքը խախտողների նկատմամբ, իսկ խախտման դեպքում նախատեսված տուգանքի չափը 25 հազար դրամ է, սակայն մայիսի 31-ին ՆԳՆ-ում աշխատանքային և մասնագիտական քննարկում է եղել, և որոշվել է հարկադրանքի նվազ միջոցներ կիրառել:

«Քանի որ դա համարվում է խախտում, խախտման համար պետք է լինի պատասխանատվություն, որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքի, այսինքն՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, դիտողությունը վարչական: Որոշվեց, որ առաջիկա մի երկու օրը կկիրառվի տույժ՝ որպես դիտողություն, որից հետո արդեն կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»,- ասել է պատգամավորը:

Ապակիների թաղանթները պոկելու որոշումը ուժի մեջ է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին