Կարևոր իրադարձություններ

Նման դեպքերում կարևոր է պետության արձագանքը. ՆԳ փոխնախարարը՝ ոստիկանների կողմից բռնությունների մասին

07 Հունիս, 2023 13:45
Նման դեպքերում կարևոր է պետության արձագանքը. ՆԳ փոխնախարարը՝ ոստիկանների կողմից բռնությունների մասին

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում, անդրադառնալով ոստիկանի` «Գինու փառատոն»-ի ընթացքում քաղաքացուն փողոցում բռունցքով հարվածելուն, նշել է, որ տարբեր միջադեպերի դեպքում այն չվերագրել ամբողջ ռեֆորմին և հարցադրում չանել` դա ՆԳՆ-ի ժողովրդավարական ռեֆորմի շրջանակներում տեղավորվում է, թե ոչ:

«Կա կարգապահական վարույթ, որի շրջանակներում հարցը քննարկվում է: Դիլիջանի քննչականի պետի մասով կա կարգապահական վարույթ: Տեղեկատվությունը ստացել է հենց Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, ծառայողական քննությունը հարուցել է հենց այդ վարչությունը, տվյալ ծառայողի լիազորությունները կասեցրել է հենց ներքին անվտանգության վարչությունը:

Երկու դեպքերի մասով էլ կա ծառայողական քննություն, երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են: Նման իրավիճակներն ընդհանրապես բացառել չենք կարող, որովհետեւ գործ ունենք մեծ ծառայության հետ, և կարող են եզակի դեպքեր վրա հասնել: Այս դեպքերում կարևոր է պետության արձագանքը: 

Իսկ մնացած մասով մեզ չի առնչվում, դիմեք մեր գործընկերներին՝ Քննչական կոմիտեին և դատախազությանը»,-նշել է Սարգսյանը՝ հավելելով՝ ցանկացած բռնություն, բնականաբար, ընդունելի չէ, և այս տեսանկյունից իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, համապատասխան քայլեր կարվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին