Կարևոր իրադարձություններ

Մետրոյի հավետ մարզիչ Վանուշը մետրոպոլիտենում է 43 տարի, իսկ ֆուտբոլում՝ 55

07 Հունիս, 2023 13:16
Մետրոյի հավետ մարզիչ Վանուշը մետրոպոլիտենում է 43 տարի, իսկ ֆուտբոլում՝ 55

Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է Վանուշ Երվանդի Արսենյանին՝ մետրոյի հավետ մարզիչին։ 

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները գիտեն իրենց ֆուտբոլիստ գործընկերոջ անցած ճանապարհն ու հպարտությամբ են խոսում նրա մասին։

1980 թվականից է Վանուշն աշխատում Երևանի մետրոպոլիտենում։ Անասելի ջերմությամբ է հիշում իր մեքենավարի օգնական լինելու տարին, երբ առաջին անգամ հանդիպեց Կարեն Դեմիրճյանին և իր գնացքով տարավ մետրոյի կայարաններ՝ շինարարական աշխատանքներին հետևելու։

Վանուշը մետրոպոլիտենում է շուրջ 43 տարի, իսկ ֆուտբոլում՝ 55 տարի։ Նա 20 տարի աշխատել է մետրոպոլիտենի Էլ․հավաքակայանում որպես մեքենավար ապա նաև մեքենավար- հրահանգիչ ։

Զուգահեռ աշխատանքին ֆոտբոլային կարիերայի ընթացքում նա բազմաթիվ գոլեր է խփել, որոնք ուղակի գոլեր լինելուց բացի մեծ նշանակություն են ունեցել իր թիմի համար։

Հավետ մարզիչը կամ մետրոպոլիտենի «Ֆիզռուկը»․ այսպես են կոչում նրան մետրոպոլիտենի գործընկերները, քանզի նա այսօր էլ զբաղվում է մարզչական աշխատանքով թե՛ ֆուտբոլում և թե՛ մետրոպոլիտենում։

Երկու տարբեր ոլորտներում լինելով մարզիչ՝ նա մեծ հպարտությամբ է խոսում իր սաների մասին, ովքեր այսօր աշխատում են մետրոպոլիտենում, որպես մեքենավարներ, խաղում Հայաստանի տարբեր ակումբներում և Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականում։

Վանուշն ասում է՝ կապ չունի՝ դու ձեռներեց ես, ֆուտբոլիստ, թե մետրոպոլիտենի աշխատակից, դու պետք է փորձես լինել լավագույնը քո ոլորտում, անես քո գործն այնպես, ինչպես քեզնից առաջ դեռ ոչ ոք չի արել:

Զրույցի ընթացքում էլ ժպիտով հիշում է բրազիլական ասացվածքը, որ «Ֆուտբոլը կյանք չէ, այն ավելին է, քան կյանքը», քանի որ Ֆուտբոլում ամեն մեկը գտնում է այն, ինչ ինքն է փնտրում և հենց այդ է պատճառը, որ բոլորս տարբեր կերպ ենք այն ընկալում:

Գտնվելով մարզական գերազանց վիճակում՝ Վանուշը նաև մասնակցել է 2 պատերազմների։

 

Լրահոս

Դիտել ավելին