Կարևոր իրադարձություններ

Հայ-շվեդական հարաբերությունները շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել. Մհեր Գրիգորյան

07 Հունիս, 2023 12:57
Հայ-շվեդական հարաբերությունները շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 6-ին մասնակցել է Շվեդիայի Թագավորության ազգային օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական խոսքով:

Մհեր Գրիգորյանն իր խոսքում Կառավարության անունից շնորհավորել է Շվեդիայի ազգային օրվա կապակցությամբ և լավագույն մաղթանքները հղել Շվեդիայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին:

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ բարեկամության ոգով զարգացող հայ-շվեդական հարաբերությունները շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին