Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն են ամենաշատը պատվիրում հայերը Wildberries-ից. «Հրապարակ»

07 Հունիս, 2023 09:05
Ի՞նչն են ամենաշատը պատվիրում հայերը Wildberries-ից. «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առեւտրի կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի բնակիչների առեւտրային նախասիրությունների մասին, որ Հայաստանի բնակիչներն ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին։

Ամենամեծ պահանջարկը վայելել են կանանց շրջազգեստները։ Պահանջարկն ավելացել է 6 անգամ։ 3 անգամ ավելացել է կոսմետիկ պարագաների պահանջարկը, 7 անգամ՝ սպորտային հագուստի եւ տոնական պարագաների։ Հայաստանցիներն ավելի ու ավելի հաճախ են առցանց ապրանքներ պատվիրում։ Մեծ թվով հայ կանայք սկսել են իրիկնային կորսետներ պատվիրել։

Մեծ պահանջարկ են վայելում բնական կաշվից ամառային սանդալները եւ դասական «լոդըչկաները»։ 5 անգամ աճել է սարաֆանների, 9 անգամ՝ պորտը բաց տոպերի, 4 անգամ՝ շորտերի պահանջարկը։ Հայերը սկսել են անգամ առցանց գրքեր պատվիրել, 3 անգամ աճել է սիրավեպերի պահանջարկը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին